Առաքելյանի դին 10 օրից ավել մնացել է հակառակորդի մոտ. ՀՀ ՊՆ-ն հաստատում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկն այսօր տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ Բաքվի Սաբունչիի շրջանում հայտնաբերվել էր վարորդական վկայական, որը պատկանում էր ապրիլյան պատերազմում զոհված 34-ամյա գյումրեցի փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանին:

Ըստ տարածված տեղեկությունների` վարորդական վկայականն իր տան բակում գտել է Բաքիխանով ավանի բնակիչ Իլկին Մամեդովը: Գտնված փաստաթուղթը (BC տեսակի վկայականը՝ տրված 2014 թվականի օգոստոսի 27-ին, վկայականի համար՝ RG 052597) նա հանձնել է Սաբունչիի շրջանի ոստիկանության 13-րդ բաժանմունք:

Այս առնչությամբ ArmLur.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, ով նշեց, որ վկայականը հայտնաբերելու շուրջ հստակ մեկնաբանություն տալ չի կարող, բայց հաստատեց այն տեղեկությունը, որ Առաքելյանի դին 10 օրից ավել մնացել է հակառակորդի մոտ:




Լրահոս