Հարց քաղաքացիներից` ի՞նչ ժամկետում է տրամադրվում ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ի՞նչ ժամկետում է տրամադրվում ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը:

Հայկ Կյուրեղյան (34 տարեկան, առաքիչ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ տեղեկանքը տրվում է համապատասխան փաստաթղթերը արդարադատության նախարարություն ներկայացնելուց հետո 5-օրյա ժամկետում: Նշված ժամկետը կարող է կրճատվել ԱՆ արտաբյուջետային հաշվին կատարվող լրացուցիչ վճարման դիմաց՝ մինչեւ մեկ օր:

Ներկայացված փաստաթղթերում նշված տեղեկությունները ստուգելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում ժամկետը կարող է երկարացվել եւս յոթ օրով:

Եթե տեղեկանք ստանալու դիմումը տրվել է այլ պետությունում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ, ապա դիմում-հայտարարության եւ ներկայացված փաստաթղթերի պատճենները ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով ուղարկվում են ՀՀ ԱՆ:

Փաստաթղթերի ամբողջականությունը ստուգելուց հետո նախարարությունը 5-օրյա ժամկետում ՀՀ ԱԳՆ-ին տրամադրում է ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք՝ հարցումը նախաձեռնողին փոխանցելու համար:
գհյուպատոսական հիմնարկը նախարարության կողմից տրված տեղեկանքի հիման վրա դիմողին տրամադրում է ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք՝ հաստատված հյուպատոսական հիմնարկի ղեկավարի ստորագրությամբ եւ կնիքով:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք տրամադրելու համար գանձվում է պետական տուրք՝ 1000 ՀՀ դրամ:




Լրահոս