ՀՀ ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանից «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե արդյոք իրենց կուսակցության ներկայացուցիչները հրավիրված են ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցության՝ հունիսի 17-ին կայանալիք հիմնադիր համագումարին: «Ոչ, որեւէ հրավեր չենք ստացել, մաղթում ենք հաջողություններ, քանի որ արդեն համագումարն է, բարի երթ»,- պատասխանեց Մարգարյանը:
Իսկ այն հարցին, թե հնարավոր է՝ Օսկանյանի հետ դաշինք կազմեք, նա պատասխանեց. «Մենք դրան կանդրադառնանք սեպտեմբերի ՏԻՄ ընտրություններից հետո, որին մենք բավականին արդյունավետ մասնակցելու ենք, մեր մասնակցությունը գրեթե բոլոր համայնքներում ունենալու ենք, տեղեր կան ավագնու թեկնածուներ, տեղեր կան համայնքի ղեկավարի թեկնածումներ: Դրանից հետո ավելի առարկայական կանդրադառնանք, եւ բոլոր քաղաքական ուժերը եւս, ինձ թվում է, դրանից հետո կքննարկեն իրենց ռազմավարություններն ու մարտավարությունները»: