Տավուշի մարզպետը` գյուղապետին «дурак» անվանելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ կառավարության նիստերի դահլիճում քննարկվել է համայնքների խոշորացման հարցը: Ինչպես հայտնի է, նախատեսվում է այն իրականացնել, մասնավորապես, Արարատի, Շիրակի, Վայոց Ձորի, Տավուշի և Սյունիքի 118 համայնքներում, ինչի արդյունքում կստեղծվի 15 փունջ համայնք: Այս առրթով, բազմաթիվ գյուղապետեր դեմ են եղել այդ նախագծին:

Գյուղապետերից մի քանիսը բարձրաձայնել են իրենց դժգոհությունը, այդ թվում Տավուշի մարզի Բարեկամավանի գյուղապետ Գագիկ Աբազյանը: «Հայկական ժամանակ» թերթն այսօր գրել էր, որ Բարեկամավանի գյուղապետի դեմ լինելու հետ կապված Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն արձագանքել է այսպես. «Գյուղապետ է` խոսում է, ես ի՞նչ անեմ: Այս գյուղապետը չի կարողանում իր աշխատողի աշխատավարձը տա, չի հասկանում, «Дурак» լակոտ ա»:

ArmLur.am-ի հետ զրույցում մարզպետ Հովիկ Աբովյանն արդարացավ, թե ինքը նման բան չի ասել, ապա ծիծաղելով հավելեց. «Տեսագրությունն էլ կա, ձայնագրությունն էլ կա. լսեք` կտեսնեք, որ նման բան չեմ ասել»:




Լրահոս