ՍԴՀԿ-ն նոր գրասենյակ բացեց Էջմիածնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը հունիսի 15-ին նոր գրասենյակ բացեց Էջմիածնում: Նոր գրասենյակը և կուսակցության Էջմիածնի մասնաճյուղը կոչվեցին Հնչակյան 20 կախաղաններից Գեղամ Վանիկյանի՝ Վանիկի անունով, ով իր անուրանալի ավանդն է ունեցել Պոլսի ազգային ազատագրական պայքարի գործում, իր մնացած ընկերների հետ նախաձեռնել է Թալեաթի, Էնվերի և Ջեմալի ոչնչացումը, եղել է ՍԴՀԿ «Կայծ» ուսանողական միության հիմնադիրը:
Գրասենյակի բացման ժամանակ օրհնության կարգ կատարեց Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանը,որից հետո ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը շնորհավորեց Էջմիածնի մասնաճյուղի ընկերներին նոր գրասենյակի կապակցությամբ:

«Այսօր խորհրդանշական օր է բոլորիս համար: Էջմիածնում Հնչակյան կուսակցությունը վերաբացում է իր գրասենյակը: Ես վստահ եմ, որ առաջիկայում այն կլինի մեկը տասնյակներից, որ կունենանք Արմավիրի մարզում: Հնչակյան կուսակցությունը աղքատի, բանվորի, ունեզուրկի և գյուղացու կողքին կանգնած կազմակերպություն է: Մենք բոլորս պետք է հասկանանք, որ նաև մեր առաքելությունը հենց դրանումն է»,-իր խոսքում նկատեց Նարեկ Գալստյանը:




Լրահոս