Այս պահին Իսակովի պողոտայում երթևեկությունը կաթվածահար է եղել: Վերջին ժամանակներս այս ճանապարհահատվածում շատ հաճախ է խցանում լինում: Մեկ մեքենա անսարք է լինում կամ երկու մեքենա բախվում են միմյանց, ստիպված ես լիոնում ժամերով սպասել:
Եվ զարմանալի է, որ ճանապարհային ոստիկանների չես գտնի այստեղ: Հետաքրքիր է ճանապարհային ոստիկանները միայն վարոդներին «քերելու առաքելություն» ունեն: Այս պահին ընդամենը մեկ մեքենայի պատճառով երթևեկության մի հատվածն ամբողջովին փակ է:
Նկատենք, որ գրեթե յուրաքանչյուր առավոտ նույնպես Իսակովի պողոտան խցանված է լինում: Տպավորություն է ստեղծվում, որ ճանապարհային ոստիկանությունն այստեղ երևեկության պայմանները չի կարգավորում: Մասնավորապես առավոտյան ժամերին, երբ մարդիկ գնում են աշխատանքի, մշտապես ստիպված են լինում կաթվածահար եղած երթևեկության բախվել: