Ֆրանսիական ՊՍԺ-ն նախնական համաձայնության է եկել իսպանական «Սևիլիա»-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի հետ և բանակցում է Լորան Բլանի հրաժարականի շուրջ:
«L’Equipe»-ը տեղեկացնում է, որ փարիզցիները կփորձեն բոլոր հարցերը կարգավորել հաջորդ շաբաթ: Նրանց մնացել է վճարել ֆրանսիացի մասնագետի հրաժարագինը, ինչպես նաև համաձայնեցնել Էմերիի հետ պայմանագիրը: