Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 15-ին, ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 49-ամյա տղամարդ և հայտնել, որ մարմնական վնասվածքը ստացել է Երևանի Գնունու փողոցում անհայտ ավտոմեքենայի կողմից ոտքի վրայով անցնելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 15-ին, ժամը 08.10-ին, Երևանի Լենինգրադյան, Կիևյան և Հալաբյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Դեյու» և «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21063»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 16-ին, ժամը 01.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բագրատունյաց փողոցում գտնվող բենզալցակայանի մոտ բախվել է կայանված «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենային:
«Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 15-ին, ժամը 16.00-ին, Երևանի Էրեբունու և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես-Բենց» և Գոռ «Աուդի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես-Բենց»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 14-ին, ժամը 22.30-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Վ. Համբարձումյանի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես», «ԲՄՎ» և «Ռովեր» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 15-ին, ժամը 19.10-ին, Երևանի Վաղարշյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ժամը 21.10-ին քննչական վարչություն է ներկայացել 32-ամյա տղամարդ և խոստովանել, որ վրաերթը կատարել է ինքն իր վարած «Օպել Աստրա Ջ» մակնիշի ավտոմեքենայով:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 15-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Բուժական-Արագյուղ ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վերջինիս 3 ուղևորները մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




Լրահոս