Շվեյցարիան հրաժարվել է ԵՄ անդամակցությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շվեյցարիան հետ է կանչել Եվրամիությանն անդամակցելու իր դիմումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դիմումի հետ կանչումը սատարել է Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատի պատգամավորների մեծ մասը: ԵՄ անդամակցության դեմ են քվեարկել 27 պատգամավորներ, կողմ՝ 13-ը:

Ավելի վաղ դիմումի հետ կանչման մասին որոշումն ընդունվել էր Շվեյցարիայի Ազգային խորհրդի կողմից:

Նշենք, որ 2016թ. հունիսի 24-ին ԵՄ-ից դուրս գալու մասին հանրաքվե կանցկացնի նաև Մեծ Բրիտանիան: Հանրաքվեի արդյունքը կարող է որոշել Եվրամիության հետագա ճակատագիրը:




Լրահոս