Ինքնաթիռով Հայաստանից մեկնել և չի վերադարձել 34 հազար 692 ուղևոր. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա առաջին հինգ ամիսների արդյունքներով, ինքնաթիռով Հայաստանից մեկնել եւ չի վերադարձել 34 հազար 692 ուղեւոր: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հրապարակած պաշտոնական վիճակագրությունից, որոնցում ներկայացված են Հայաստանի երկու օդանավակայաններից՝ «Զվարթնոցից» եւ «Շիրակից» ուղեւորների մեկնման եւ ժամանման տվյալները:

Հարկ է նկատել, որ ինքնաթիռով մեկնած եւ չվերադարձածների թիվը չի կարելի ասել, որ ամբողջությամբ արտացոլում է արտագաղթի պատկերը: Իհարկե, չվերադարձածների մի մասը հենց արտագաղթածներն են, սակայն մյուս կողմից էլ հայտնի է, որ դեպի Ռուսաստան արտագաղթողները հիմնականում նախընտրում են ավտոբուսով մեկնել, քանի որ այդպես տոմսի արժեքն էժան է, եւ անվճար ուղեբեռ տեղափոխելու հնարավորությունն էլ ավելի մեծ է: Հարկ է նշել, որ ավտոմոբիլային տրանսպորտով մեկնում-ժամանումների տվյալները հրապարակում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը՝ եռամսյակային կտրվածքով»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս