ՄԻՊ արագ արձագանքման խումբը «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի բնակարանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնար Մանուկյանի բերման ենթարկել մասին մամուլի տեղեկության հիման վրա ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է նշված հասցեով: Այս մասին հայտնում է ՄԻՊ մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը:

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ ռազմական ոստիկանության աշխատակիցները գտնվում են «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնար Մանուկյանի բնակարանում և պատրաստվում են նրան բերման ենթարկել: Նման անհեթեթ որոշում կայացվել է «Ժողովուրդ» օաթերթի` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անվտանգության պետի` Սերգեյ Հայրապետովի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկությունները հրապարակելու մասով: Հարկ ենք համարում նկատել, որ Քնար Մանուկյանն այս գործով որևէ կարգավիճակ չունի:




Լրահոս