
Քյոլնի ոստիկանությունը Ռուսաստանի 6 քաղաքացու է բերման ենթարկել, ովքեր կասկածվում են իսպանացի զբոսաշրջիկների վրա հարձակում գործելու մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Քյոլնի ոստիկանության պաշտոնական ներկայացուցչի տվյալներով՝ իսպանացի զբոսաշրջիկների հետ ծեծկռտուքի կազմակերպիչները ռուսներ են եղել: Ավելի ուշ Քյոլն-Բոնն օդանավակայանում Ռուսաստանի ևս մեկ քաղաքացի է բերման ենթարկվել, ով փորձել է Իբիցա թռչել:
«Ինտերֆաքս»-ի տեղեկություններով՝ ծեծկռտուքի արդյունքում 2 իսպանացի լուրջ վնասվածքներ են ստացել: Ծեծկռտուքը տեղի է ունեցել Քյոլնի տաճարի մոտ:
Ֆրանսիայում հունիսի 10-ից հուլիսի 10-ը անցկացվում է ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը («Եվրո-2016»):