Հայաստանի կառավարությունը կարևոր մոտեցումը չի ընկալում. Հրանտ Բագրատյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե մենք ընտրում ենք օրենսգիրք, պիտի հասկանաք, որ մեզ պարզ է տնտեսության զարգացման գործոնը, մենք գիտենք, թե 15 տարի ինչ տնտեսություն է լինում և որ հարկային համակարգն է այդ ձևին համապատասխանում: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն` անդրադառնալով նոր Հարկային օրենսգրքի ընդունմանը:

Պատգամավորի խոսքով` այդ հարցը մեր երկրում դեռևս լուծված չի: «Փաստորեն ստեղծվում է օրենսգիրք, որը 10-15 տնտեսական ընտանիք պետք է կառավարի: Եթե փոքր ու միջինը չեղավ, ապա ոչինի չի լինի: Տնտեսության տարրաբնակեցումը ոչ մեկին հայտնի չէ: Իսկ այդպես չի լինում: Հնարավոր չի խոշորով զարգանա Հայաստանը: Հայաստանի կառավարությունը այս մոտեցումը չի ընկալում: Այս իշխանությունը անպայման ձախողվելու է գործնականորեն սխալ մոտեցման պատճառով»,- նշեց Հրանտ Բագրատյանը:

ԱԺ-ում առաջացած խնդիրների մասին Բագրատյանը հայտնեց. «Եթե քննարկում է գնում, դու քո տեսակետն ես հայտնում, իսկ քեզ ասում են` հերիք ա Նոբելյան մրցանակի մտքեր արտահայտես, բա էլ ուրիշ ին՞չ կարող եմ անել, հավաքվել ենք քննարկելու, ոչ թե ցինիզմով զբաղվելու: Եթե այսպես լինի, կռվելու եմ մինչև վերջ: Եթե էդքան կարդացած եք, գաղափար ունեք, եկեք քննարկենք»:




Լրահոս