Արտաքին ուժերը, որոնք հաստատում են, որ Թուրքիայում քաղաքացիական պատերազմ է ընթանում, խորապես սխալվում են, Թուրքիայում քաղաքացիական պատերազմ չկա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Anadolu-ն:
«Նրանց, ում դուք կերակրում եք, դիվերսանտներ են, և այսօր մենք վերականգնում ենք այն, ինչ նրանք ոչնչացրել են»,-ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անկարայում:
Էրդողանի խոսքով՝ այժմ նրանք, ովքեր ծածուկ աջակցել են ահաբեկիչներին և իրենց ծառայություններն առաջարկել, ստիպված են դատարանի առջև կանգնել: «Ժամանակին նրանք ահաբեկիչների համար զենք էին տեղափոխում: Այժմ թող պատասխան տան իրենց արարքների համար: Գործընթացը սկսվել է»,-նշել է Թուրքիայի նախագահը:
Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիայի անվտանգության ուժերն անում են հնարավոր ամեն ինչ՝ երկրում ահաբեկիչների հանցավոր գործունեությունը կանխելու համար: