Մանվել Եղիազարյանը չի հավատում, որ Օսկանյանը կարող է գնալ Ծառուկյանի ճանապարհով (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 1-ի ժամանակ ով եղել է իշխանության կազմում, կամա թե ակամա, մեղավոր է, քիչ թե շատ իր մեղքն ունի: ArmLur.am-ի հետ զրույցում, խոսելով Վարդան Օսկանյանի` Մարտի 1-ի հետ կապ ունենալու մասին, նման կարծիք հայտնեց ազատամարտիկ Մանվել Եղիազարյանը:

«Այսօր հունիսի 17-ն է, և եթե հունիսի 17 լինի, Էդվարդ Նալբանդյանն ինչքա՞ն կարող է ազդել, կարո՞ղ է կանխել կամ չկանխել»,- ընդգծեց նա:

Հարցին` ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ տեղի ունեցածից հետո մտավախություն չկա՞, որ Օսկանյանը ևս կարող է վերջին պահին թողնել-գնալ, Եղիազարյանը պատասխանեց. «Եթե մեր ճակատագիրն այնպիսին է, որ կարող են մարդկանց դուրս հանել և դուրս գալ պայքարից, դա տգեղ երևույթ է: Ես չեմ հավատում, որ Վարդան Օսկանյանն այդ ճանապարհով գնա»:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս