Նախկինում եթե սխալվել ենք, չի նշանակում, որ հավերժ այդ սխալները կկրկնվեն. Վարդան Օսկանյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը հավատում է, որ Հայաստանում հնարավոր է ընտրություններով իշխանություն փոխել: Այս մասին նա նշեց համագումարից հետո լրագրողների հետ զրույցում:

Հարցին՝ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբյանին հրավիրե՞լ է կուսակցության համագումարին, Օսկանյանը բացասական պատասխան տվեց և նշեց, որ  կուսակցությանն անդամակցելու ցանկության դեպքում կանդրադառնա դրան:

Լրագրողները Վարդան Օսկանյանին հիշեցրին, որ նա իր ելույթում խոսեց հեռուստաընկերությունների ոչ ազատ լինեու մասին՝ նկատելով, որ «Ա1+» հեռուստաընկերությունը փակվեց հենց իր պաշտոնավարման տարիներին: «Նախկինում եթե սխալվել ենք, չի նշանակում, որ հավերժ, 100 տարի էլ այդ սխալները կկրկնվեն: Խոսքը դրա մասին էր, ուզում եք այս երկիրն առա՞ջ գնա, թե՞ շարունակի տեղում դոփել, ուրեմն ինչ-որ նախկինում եղել է, վատ է եղել, հիմա արդարացվում է՝ չէ»,- նշեց նա:

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս