Լևանդովսկին կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում: Լեհ ֆուտբոլիստն այժմ բանակցում է մյունխենյան ակումբի հետ՝ գործող պայմանագրի ժամկետը երկարաձգելու շուրջ:

Սակայն Լևանդովսկին պատրաստ է նաև ուսումնասիրել անգլիական ակումբներից ստացված առաջարկները:

Transfermarkt-ի տեղեկությունների համաձայն՝ ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը կարող է 70 մլն եվրո կազմել: Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին մասնակցել է 32 խաղի՝ դառնալով 30 գոլի հեղինակ:




Լրահոս