
Ամռան շոգը բացասական է ազդում ոչ միայն մարդկային օրգանիզմի, այլև տեխնիկայի վրա: Գերտաքացումից նոութբուքերի աշխատանքը դանդաղում է:
Այս պարզ միջոցը թույլ կտա լավացնել նոութբուքի աշխատանքը:
Դրա համար անհրաժեշտ է որքան հնարավոր է շատ մետաղադրամներ գտնել և զգուշորեն տեղադրել ստեղնաշարի և էկրանի միջև ընկած տարածքում:
Ամենից շատ հենց այդ հատվածն է տաքանում: Մետաղադրամները կծառայեն որպես հավելյալ ռադիատոր:
Ահա և վերջ: Մետաղադրամները կօգնեն ցրել ավելորդ ջերմությունը: Սակայն պետք է հիշել, որ սա ժամանակավոր միջոց է, և վաղ թե ուշ նոութբուքը պետք է մաքրել փոշուց, քանի որ հենց դա է նվազեցնում նոութբուքի աշխատանքի արդյունավետությունը: