Գազալցակայանի սպասասրահից պլանշետ գողացողին հայտնաբերեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 7-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել Երևանի Լուկաշինի փողոցի թիվ 5 հասցեում գործող գազալցակայանի սպասասրահից 100.000 դրամ արժողությամբ պլանշետ գողանալու մասին:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1958 թ. ծնված Ռոմեո Հ.-ն, որը բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:




Լրահոս