«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով Հայաստան ժամանած օտարերկրացիներից «զբոսաշրջիկ» որակավորման ենթակա անձանց թիվը կազմել է 252 հազար 500 մարդ: Իբրեւ զբոսաշրջիկ պաշտոնական վիճակագրությունը դիտարկում է Հայաստան ժամանած բոլոր այն օտարերկրացիներին, ովքեր մեր երկիր չեն գալիս գումար վաստակելու նպատակով եւ մեկ տարուց ավել էլ չեն մնում: Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակում արտերկրից եկած զբոսաշրջիկների ընդունել է 58 հյուրանոց, որոնցում ընդհանուր հանգրվանել է 30 հազար 620 օտարերկրացի հյուր:
Ի դեպ, Հայաստան ամենաշատը այցելել են ՌԴ քաղաքացիները՝ մոտ 68 հազար հոգի, մեր երկիր այցելած Իրանի քաղաքացիների թիվը առաջին եռամսյակում կազմել է շուրջ 58 հազար 600 մարդ: ԱՄՆ քաղաքացիների թիվը զբոսաշրջիկների թվակազմում երրորդն է՝ մոտ 27 հազար հոգի: Հարկ է նշել, որ Եվրամիության անդամ երկրներից Հայաստան ժամանածների թիվն ընդհանուր կազմել է 37 հազար հոգի»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: