Իշխանական վերնախավի գործողությունները տարակուսանքի տեղիք են տալիս. ոչ ոք չի էլ կասկածում, որ թշնամին վաղ թե ուշ նորից հարձակվելու է (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի խորհրդարանն օրեր առաջ ավարտեց հարկային օրենսգրքի քննարկումը, եւ ըստ այդմ, կարող ենք արձանագրել, որ իշխանական պատգամավորներից բացի՝ խորհրդարանում ներկայացված մնացած բոլոր, նույնիսկ ոչ հրապարակային` մերձիշխանական պատգամավորները ներկայացված փաստաթղթին դեմ արտահայտվեցին: Ի դեպ, իշխանական գործարար պատգամավորները եւս հարկային օրենսգրքի նախագծին դեմ են, բայց չեն համարձակվում այդ մասին բարձրաձայնել:

Հանուն իրենց իշխանության ամրապնդման մարդիկ ցանկանում են Հայաստանն ավելի «փոքրացնել», որպեսզի մնացածը իրենք կարողանան լիարժեք վերահսկել:
Մինչ քառօրյա պատերազմը, պատերազմի վերսկսման վտանգը մշտապես անիրատեսական էր համարվում: Սակայն այժմ նման հեռանկարը ոչ միայն իրատեսական է, այլ անխուսափելի, եւ ոչ ոք չի էլ կասկածում, որ թշնամին վաղ թե ուշ նորից հարձակվելու է:

Հայաստանի իշխանական վերնախավի գործողություններն այս տեսանկյունից առավել քան տարակուսանքի տեղիք են տալիս: Նրանց ներկա գործողությունների տրամաբանությունը հաշվի առնելով՝ արդյոք կարելի է ենթադրել, որ աշխարհաքաղաքական կենտրոններից մեկը կամ մի քանիսը նրանց երաշխիքներ են տվել, որ թշնամին ամեն դեպքում մինչեւ վերջ չի գրոհի եւ Երեւան չի հասնի, այլ կբավարարվի միայն Արցախը զավթելով: Հայաստանի ներկա իշխող վերնախավի քայլերը կարելի է բացատրել միայն նման երաշխիքի առկայությամբ, հակառակ դեպքում ոչ մի բանական մարդ, թեկուզ հանուն լիակատար իշխանության, քայլ առ քայլ չէր քայքայի պետությունը` գիտակցելով, որ թշնամին սահմանին կագնած է եւ ամեն վայրկյան պատրաստ է հարձակվելու:

Մանրամասները`  տեսանյութում




Լրահոս