Ինչպես հայտնի է՝ այս տարվա մարտի 8-ին Գորիսում տեղի էր ունեցել ծեծկռտուք՝ այդ քաղաքի ոստիկանության բաժնի պետ Գեւորգ Ազիզյանի մասնակցությամբ: Նշված օրը Գորիսի «Դիանա» ռեստորանի բակում Գեւորգ Ազիզյանը վիճաբանել Էր իր տեղակալի՝ Մուշեղ Գեւորգյանի եղբոր՝ Արթուր Գեւորգյանի հետ:
Այս միջադեպի վերաբերյալ «Ժողովուրդ»-ի հրապարակումը պատճառ դարձավ, որպեսզի ոստիկանապետի լիազորությունները դադարեցվեն, իսկ Արթուր Գեւորգյանը, որը մոտ 20 օր կալանքի տակ էր պահվում՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով, ազատ արձակվի: Նախօրեին տեղեկացրել էինք, որ Գեւորգյանների մայրը նամակով դիմել է Սերժ Սարգսյանին, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին եւ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին՝ նրանց խնդրելով, որ ապահովեն միջադեպի արդար քննություն: Պարզվում է՝ ՀՔԾ-ն նամակն անարձագանք չի թողել, մեր տեղեկություններով՝ հատուկ քննչական ծառայությունը ծանուցագիր է ուղարկել Գեւորգյանների մորը՝ Հասմիկ Սահակյանին՝ նրան հրավիրելով հարցաքննության:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: