![](https://armlur.am/wp-content/uploads/2016/06/2411051481466259313.jpg)
Հունիսի 16ին Ֆիլիպիններ կատարած աշխատանքային այցի շրջանակներում համատեղության կարգով Ֆիլիպիններում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը հանդիպել է Ֆիլիպինների Առողջապահության դեպարտամենտի քարտուղարի առողջապահության քաղաքականության և համակարգերի գծով տեղակալ դոկտոր Լիլիբեթ Դեվիդի հետ: Զրուցակիցները քննարկել են ոլորտային համագործակցության զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր և փոխադարձ պատրաստակամություն հայտնեցին առավել ակտիվացնելու շփումները համապատասխան գերատեսչությունների միջև:
Դեսպանն անդրադարձել է Հայաստանում առողջապահական ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքին, մասնավորապես, կրթության և մասնագետների վերապատրաստմանը, ինչպես նաև ներկայացրել Հայաստանում բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունները, դինամիկ զարգացող բժշկական զբոսաշրջության ոլորտը: Առողջապահության քարտուղարի տեղակալը Ֆիլիպինների առողջապահության ոլորտում նախաձեռնված բարեփոխումների համատեքստում ընդգծել է, որ երկիրը զգալի արդյունքների է արձանագրել ինստիտուցիոնալ կառավարման, հետվիրաբուժական և քույրական գործի որակյալ մասնագետների պատրաստման բնագավառներում: