
Երեկ Սանկտ-Պետերբուրգում, Fight Nights 50 մրցաշարի շրջանակներում, տեղի ունեցավ ռուս մարզիկ Ֆյոդոր Եմելյանենկոյի մենամարտը բրազիլացի Ֆաբիո Մալդոնադոյի դեմ:
Առաջին ռաունդն անցավ բրազիլացի մարզիկի փոքր առավելությամբ: Եմելյանենկոն բաց թողնելով ծանր հարվածը, մինչև առաջին ռաունդի ավարտը պաշտպանվում էլ Մալդոնադոյի հարվածներից: Սակայն երկրորդ և երրորդ ռաունդներում Եմելյանենկոն կարողացավ խաղի ընթացքն իր կողմը թեքել:
Արդյունքում, ժյուրիի որոշմամբ հաղթանակը շնորհվեց ռուս մարզիկին (28-28, 29-28, 29-28):