Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 19-ին, ժամը 06.55-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Շանգրի Լա» խաղատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած (շտապօգնությունը տեղում է). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

9db7467a0e33b428a4afff441a3a3f59

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հ-1 ավտոճանապարհին՝ «Շանգրի Լա» խաղատան մոտակայքում, BMW 300 մակնիշի 51 TU 100 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1975 թ. ծնված Ա. Պ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Աբովյանի ԲԿ, այնուհետև Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

fe57c8116f6ad7fa79c034bfc114c205

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականները:

Լուսանկարները՝ shamshyan.com




Լրահոս