ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ինչ է հիփոթեքը: Կարո՞ղ է արդյոք գրավ դրվել միայն հողամասը՝ առանց դրան ամրակցված շենքերի, շինությունների: Խնդրում եմ ասել նաեւ՝ արդյոք կարող է կառուցապատվել հիփոթեքի առարկա հանդիսացող հողամասը:
Արտավազդ Բաբոյան (43 տարեկան, արհեստավոր)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հիփոթեք է համարվում անշարժ գույքի գրավը, ինչպես նաեւ հողամասի կառուցապատման իրավունքի գրավը: Առանց շենքերի կամ շինությունների ամրակցման չի կարելի է գրավ դնել, քանի որ հողամաuի հիփոթեքի դեպքում գրավի իրավունքն օրենքի ուժով տարածվում է նաեւ գրավատուի՝ այդ հողամաuում գտնվող կամ կառուցվող շենքերի եւ շինությունների վրա:
Իսկ ինչ վերաբերում է հողամասի վրա կառուցապատում անելուն, ապա նշենք, որ գրավատուն իրավունք ունի առանց գրավառուի համաձայնության, հիփոթեքի պայմանագրով գրավ դրված հողամաuում uահմանված կարգով կառուցել շենքեր եւ շինություններ, եթե այլ բան նախատեսված չէ հիփոթեքի պայմանագրով: Այդ շենքերի եւ շինությունների վրա եւս տարածվում է գրավի իրավունքը՝ օրենքի ուժով:
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մի բան մի՛շտ հաշվի առեք, որ «սա Հայաստանն է եւ վերջ», եւ հիփոթեքային վարկերը սովորաբար լինում են այնպիսի պայմաններով, որ արդյունքում գնած անշարժ գույքը կրկնակի թանկ է նստում գնորդի վրա: