Մենք գործ ունենք շատ լուրջ թուրքական գործչի հետ. Արագած Ախոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի գլխավորությամբ ստորագրահավաք է սկսվել ընդդեմ հոգևորական Արամ Աթեշյանի` Հայաստան կատարելիք այցի:

«Աբսուրդ է այն, որ նա պետք է գա և մասնակցի Հռոմի պապի այցին: Նա կգա և իր ներկայությամբ կպղծի այս շատ լուրջ իրադարձությունը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ախոյանը: Վերջինիս խոսքով, Աթեշյանը հոգևորական է և իր գործունեությամբ ջուր է լցնում թուրքական ջրաղացին:

Նշենք, որ վերջերս տարածվեց Կոնստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի նամակը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, որում նա նշել էր. «Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական շրջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին Գերմանիայի հանրապետության Ազգային ժողովի ընդունած որոշումը մեր ժողովրդի շրջանում խոր վիշտ է առաջացրել։ Սրտից բխող և անկեղծ զգացմունքներով Ձերդ գերազանցությանը տեղեկացնում ենք, որ Թուրքիայի հայկական համայնքը կիսում է այս վիշտը»:

Արագած Ախոյանի փոխանցմամբ` կես ժամում երեսուն պատգամավոր է մասնկցել ստորագրահավաքին:




Լրահոս