Պետք է կանխել Արամ Աթեշյանի մուտքը Հայաստան. Լյուդմիլա Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետությունը ևս լուրջ գործ ունի այստեղ անելու, և եթե մենք դարեր շարունակ պայքարում ենք պետականության համար: Իրավունք չունի հոգևոր հայրը, առանց համայնքի թույլտվության, նրա անունից նման հայտարարություն անելու,- անդրադառնալով Արամ Աթեշյանի արած հայտարարությանը` ասաց Լյուդմիլա Սարգսյանը` հավելելով, որ մեզ նման հոգևոր հայր պետք չէ. «Ես կարծում եմ, որ նա մեզ համար այլևս հայ չէ, հոգևորական չէ: Մենք անցյալում ունեցել ենք Խրիմյան Հայրիկ, Վազգեն Սրբազան, ովքեր պայքարել են ցեղասպանության ճանաչման, երկրի անկախության համար, և հանկարծ հայտնվում է նաև նման հոգևոր հայր»: Բանախոսի կարծիքով պետք է կանխել նրա մուտքը Հայաստան. «Թուրքիան շատ ավելի հուզված է Գերմանիայի կողմից Ցեղասպանության բանաձևի ընդունման փաստով, որովհետև նա այս կերպ խոստովանում է, որ ինքը ևս մասնակից է եղել: Ու հանկարծ հայտնվում է մի դավաճան ու ապականում ողջ եղելությունը: Պետք է կանխել նրա մուտքը Հայաստան,- նշեց նա:




Լրահոս