Արամ Աթեշյանն անձնական բիզնեսներ ունի, իսկ նրա ընտանիքի անդամների մեջ մուսուլմաններ կան. ինչու է հոգևորականը հակահայկական քայլ արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պոլսո պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի Հայաստան գալը կանխելուն ուղղված ստորագրահավաքին է միացել նաև պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, ով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Թուրքիայի տարածքում ծպտյալ հայերը հալածանքի չեն ենթարկվում, Աթեշյանի ընտանիքի անդամների մեջ ևս կան մուսուլմաններ, և, գուցե, դա է պատճառներից մեկը, որ նա նման հայտարարություն է արել:

Վահե Էնֆիաջյանի գնահատմամբ` մամուլում կան հրապարակումներ Աթեշյանի ունեցվածքի մասին, և նրանք փաստում են, որ նա ունի անձնական բիզնեսներ: Իսկ Մայր Աթոռի լռության փաստով նա ասաց, որ իրենք գրություն են ուղարկել Մայր աթոռ և սպասում են նրանց պատասխանին. «Վեհափառը խնդրել է սպասել մինչև այս խառը ժամանակաշրջանն ավարտվի, և այնպայման կանդրադառնան այս խնդրին: Հոգևորականները մեզ համար սուրբ կերպար են և նման կերպով աղավաղում են մեր ընկալումները»,- նշեց նա:

Պատգամավորի կարծիքով հոգևորականի գործերը քննելի չէին դառնա, եթե չլիներ քաղաքական մաս:




Լրահոս