Հռոմում պատմության մեջ առաջին անգամ կին քաղաքապետ է ընտրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հռոմի քաղաքապետի պաշտոնում է նշանակվել 37-ամյա Վիրջինիա Ռաջին, ով ներկայացնում է «Հինգ Աստղ» ընդդիմադիր շարժումը, փոխանցում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:

«Ցանկանում եմ Ձեզ հետ կիսել այս կարևոր պահը: Այսօր հաղթել են հռոմեացիները, քաղաքի բնակիչները: Երախտապարտ եմ Ձեզ, որ ինձ վստահեցիք այդ կարևոր հանձնարարությունը, որը կտևի մոտակա 5 տարի: Ես պատրաստ եմ ղեկավարել, և դա կլինի նոր դարաշրջանի սկիզբը»,-ասել է Ռաջին:

Վիրջինիա Ռաջին ստացել է ձայների 67,2%-ը, իսկ նրա մրցակից Ռոբերտո Ջակետին՝ 32,8%-ը:




Լրահոս