Ժիրայր Սէֆիլյանի ձերբակալությունը Սերժ Սարգսյանի պատասխանն էր. Կարո Եղնուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր ձերբակալվել է Ժիրայր Սէֆիլյանը: Նա և իր մի քանի թիմակիցներ, որոնց անունները դեռևս չեն հրապարակվել, կասկածվում են զինված խմբավորում ստեղծելու, ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ:

ArmLur.am-ի հետ զրույցում «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը Մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու կասկածանքով 2016թ. հունիսի 20-ին Ժիրայր Սէֆիլյանը ձերբակալվել է: Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց Կարո Եղունկայնի հետ, ով դժվարացավ մեկնաբանել` ինչի հետ են կապված ձերբակալությունն ու մեղադրանքների առաջադրումը. «Բերման են ենթարկել մասկի շորերով. չեմ կարող որևէ բան ասել, տեսնենք, թե այս անգամ ինչ են ուզում անել»:

Մեր դիտարկմանը, որ ըստ որոշ որակումների` կատարվածը սերտ առնչություն ունի Հռոմի պապի` Հայաստան կատարելիք այցի հետ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Հստակ չեմ կարող ասել, բայց որ Սերժ Սարգսյանը մինչ օրս պատասխան չի տվել իր այն ասածին, որ ով ուզում է ազատել, թող ինքը գնա ու վերցնի, իսկ Ժիրայր Սէֆիլյանն ասել էր, որ ինքը պատրաստ է դա անել ոչ թե զորակոչիկնեևրով, այն սերունդ տված մարդկանց հետ, բայց իհարկե պետական շրջանակներով դա պետք է արվեր, ոչ թե բաշիբոզուկների պես: Պետք էր պետական օժանդակություն, և Սէֆիլյանը մի քանի անգամ դիմել էր այդ հարցով»:

Կարո Եղնուկյանը նկատեց, որ մինչ օրս Սերժ Սարգսյանը որևէ պատասխան չի տվել: Եվ ձերբակալությունը, ըստ մեր զրուցակցի, հենց այդ պատասխանն է, քանի որ այլ պատասխան նրանք չունեն: Մեր հարցին` կա՞ն այլ ձերբակալվածներ ևս, Կարո Եղնուկյանը դժվարացավ պատասխանել:

Վերջում հավելենք, որ ըստ ՔԿ հաղորդագրության` ձեռք բերված ապացույցները հիմնավորվել են նաև կասկածյալների ինքնախոստովանակն ցուցմունքներով:




Լրահոս