ԵԽԽՎ ղեկավարը՝ Ադրբեջանի հետ երկխոսության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) ղեկավար Պեդրո Ագրամունտը ողջունել է լրագրող Խադիջա Իսմայիլովայի և Ադրբեջանում հայտնի բանտարկյալների ազատ արձակումը, փոխանցում է Report-ը:

Ստրասբուրգում ԵԽԽՎ նիստի բացման ժամանակ Ագրամունտը հավելել է, որ «դա դրական քայլ է, և նման միտումը պետք է շարունակվի»:

«Մենք պետք է շարունակենք Ադրբեջանի հետ կառուցողական բանակցությունները, որպեսզի օգնենք երկրին իր պարտավորություններն իրականացնելու հարցում»,-ասել է ԵԽԽՎ ղեկավարը:




Լրահոս