Ստատուս քվոն անընդունելի է. Ալիևը՝ Պուտինի հետ հանդիպման ժամանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված իրավիճակում ստատուս քվոն անհրաժեշտ է հաղթահարել: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Հակամարտությունը երկարաձգվել է, ինչպես հայտարարում էին Ռուսաստանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ստատուս քվոն անընդունելի է, մենք այդ հայտարարությունն ամբողջությամբ աջակցում ենք»,-ասել է Ալիևը:

«Հույս ունենք, որ կհաջողվի կառուցողական դինամիկա հաղորդել բանակցային գործընթացին, որը վերջին 2 տարում պրակտիկորեն չէր ընթանում»,-ընդգծել է Ադրբեջանի նախագահը:

Նա նաև շնորհակալություն է հայտնել Պուտինին եռակողմ հանդիպման նախաձեռնության համար, ինչպես նաև նշել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի կառուցողական դերը:

Ավելի վաղ ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր ԼՂ-ում հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների ստեղծման անհրաժեշտության մասին:

Նշենք, որ ավելի ուշ տեղի կունենա Սարգսյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպումը:




Լրահոս