Ադրբեջանական կողմը դրական և կառուցողական է համարում Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
«Ադրբեջանական կողմը հույս ունի, որ այս հանդիպումը խթան կհանդիսանա Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորման համար»,-«ՌԻԱ Նովոստի»-ն մեջբերում է Մամեդյարովի խոսքը: