Հարց քաղաքացիներից` անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ պետական հաշվառում կատարելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ պետական հաշվառում կատարելու համար: Եվ խնդրում եմ ասեք, թե ի՞նչ ժամկետներում է կատարվում հաշվառումը:
Իրինա Հակոբյան (48 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ պետական հաշվառման համար անհատ ձեռնարկատերը gործակալություն է ներկայացնում
-անձնագիր (անձնագիրը անձը նույնականացնելուց հետո վերադարձվում է) եւ պատճենը,
-պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ
Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համար անհրաժեշտ դիմումը պատրաստվում է gործակալության աշխատակցի կողմից` հիմք ընդունելով անձի կողմից ներկայացված տեղեկությունները եւ փաստաթղթերը: Եթե անձն ունի էլեկտրոնային ստորագրություն, ապա հաշվառումը կարող է կատարվել համացանցի օգնությամբ՝ https://www.e-register.am պաշտոնական կայքի միջոցով:
Որպես անհատ ձեռնարկատեր՝ անձի հաշվառումն իրականացվում է անմիջապես անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու պահին: Անձը համարվում է որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձ պետական միասնական գրանցամատյանում օրենքով սահմանված տեղեկությունների գրառումը կատարելու պահից:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման տուրքը կազմում է 3000 (երեք հազար) ՀՀ դրամ:NN




Լրահոս