Չինաստանն ու ԵՏՄ-ն մոտ ժամանակներս կարող են սկսել համագործակցության մասին բանակցությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանն ու Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) մոտ ժամանակներս կարող են սկսել համագործակցության մասին բանակցությունները: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է Չինաստանում ՌԴ դեսպան Անդրեյ Դենիսովը:

Անցած տարվա մայիսին Մոսկվայում ՉԺՀ ղեկավար Սի Ցզինփինի այցի ժամանակ ՌԴ և Չինաստանի առաջնորդները ԵՏՄ-ի և Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու միացման մասին համաձայնագիր էին ստորագրել:

«Բացառված չէ, որ մոտ ժամանակներս ԵՏՄ անդամ երկրների համաձայնությամբ բանակցությունների սկիզբ կդրվի»,-ասել է Դենիսովը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր նոր տնտեսական գոտու ստեղծման մասին:




Լրահոս