Ժիրայր Սէֆիլյանն օգտվել է լռելու իրավունքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու և պահելու կասկածանքով ձերբակալվել է  «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սէֆիլյանը: Վերջինս հարցաքննության  ժամանակ օտվել է իր լռելու իրավունքից: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց Սէֆիլյանի պաշտպան Գևորգ Դավթյանը:

«Սէֆիլյանն օգտվել է լռելու իրավունքից: Ըստ էության ցուցմունք չի տվել, իսկ այդ դեպքի հետ կապված էլ առնչություն չունի: Ճիշտն ասած չեմ կարող ասել, թե հետագայում ինչ քայլեր են արվելու, սակայն պետք է վերականգնենք արդարությունը», – նշեց նա:

Պաշտպանը հավելեց, որ Ժիրայր Սէֆիլյանը նաև առերեսման է մասնակցել, սակայն նախաքննական գաղտնիությունից ելնելով այլ մանրամասներ չցանկացավ հրապարակել:




Լրահոս