ՀԺ.Միխայիլ Բաղդասարովի գիտական աշխատանքի առնվազն 80 տոկոսը պլագիատ է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հայկական Ժամանակ”-ը գրում է. “Ռուսական “dissernet .org” կայքը, որը մասնագիտացած Է Ռուսաստանում գիտական աստիճան ստացած անձանց ատենախոսությունները (դիսերտացիաները) ուսումնասիրելու և զեղծարարությունները բացահայտելու գործում, նախորդ օրը հրապարակել է հայ գործարար “Միկա Լիմիթեդ” ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի “գիտական աշխատանքի” մանրամասն ուսումնասիրությունը։ 2008 թվականին Բաղդասարովը պաշտպւսնել է “Մտավոր կապիտալը կորպորատիվ հարաբերությունների համակարգումե թեմայով ատենախոսությունը և ստացել Է սոցիոլոգիական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Կայքում տեղադրվել Է նրա 192 էջանոց ատենախոսությունը, որից պարզվում է, որ այն առնվազն 80 տոկոսով կրկնօրինակված Է երկու այլ անձանց ատենախոսություններից, որոնք պաշտպանվել են 2004 և 2006 թվականներին։ Ընդ որում, կրկնօրինակումը բառացի է՝ նույնիսկ առանց ստորակետի փոփոխության։
 
Կայքում զետեղված բացատրությունից հասկանալի Է դառնում, որ համեմատվել է բացառապես ատենախոսության տեքստային մասը, իսկ նկարները, գրաֆիկները, աղյուսակները չեն համեմատվել։ Այսինքն բացառված չէ, որ եթե դրանք էլ համեմատվեին, ապա կրկնօրինակումը կլիներ ասենք՝ 95 կամ 100 տոկոս։ Երեկ փորձեցինք այս կապակցությամբ մեկնաբանություններ ստանալ Միխայիլ Բաղդասարովից, սակայն պատասխանեցին “Միկա Լիմիթեդ”–ից։ “Փոխառությունը պաշտպանական գործունեության մեջ բնական երևույթ է, ինչի մասին փաստում են նաև գիտնականները։ Դրա հիմքի վրա են զարգանում նաև նոր գաղափարները”,–գրում է թերթը։
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում:
 




Լրահոս