Ողբերգական ավտովթար Նուբարաշենի խճուղում. կա 4 զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 1-ին, ժամը 01.17-ին ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի խճուղում՝ գերեզմաններ չհասած, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և ԱԻ արձագանքման խումբը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են Կամազ մակնիշի 708 OO 64 պետհամարանիշի (վարորդ՝ Ա.Մ., ծնվ. 1975թ.) և Նիսան մակնիշի 18 LO 318 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Նիսան մակնիշի ավտոմեքենայի վարորդը և 3 ուղևորները տեղում մահացել են:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Կ. Ա.-ի (ծնվ. 1977թ.) և մյուս երեք զոհերի դիակները, որոնց ինքնությունը պարզել չի հաջողվել:
Կամազ մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Մ.-ը և ուղևոր Յ. Կ.-ն (ծնվ.1954թ.) տեղափոխվել են Էրեբունի բ/կ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի:




Լրահոս