ԱԺ-ի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայր Տիգրան Փոստանջյանին երեկ ԱԱԾ-ը կալանավորել է: Նրան մեղադրանք է առաջադրված ՀՀ Քրեական օրենսգրքի 311 պրիմ հոդվածով, որը նախատեսում է տուգանք կամ ազատազրկում 3 տարի ժամկետով` որպես առավելագույն պատժաչափ: Չնայած Փոստանջյանի նկատմամբ սկսված ճնշումներին` մեր տեղեկություններով Տիգրանի նկատմամբ առավելագույն պատժաչափ չի սահմանվի (քաղաքական որոշումն այդպիսին է): ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ Զարուհի Փոստանջյանի եղբայր Տիգրան Փոստանջյանը 2007 թվականին եղել է ՀՀԿ անդամ, իսկ 2009-ի ապրիլին հեռացվել կուսակցությունից` Արաբկիրի ՀՀԿ խորհրդի որոշմամբ: Արաբկիրի ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավար Ռ. Թադեւոսյանն էլ իր հերթին նշեց, որ Փոստանջյանը ՀՀԿ շարքերից հեռացվել է կարգապահական խախտումների եւ «այլ բանի համար»: Թե ինչ «այլ բաներ», այդպես էլ չհասկացանք:
ՁԵՐԲԱԿԱԼԵՑԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ