Էջմիածնի մարզադպրոցի փոխտնօրենը «ջրից չո՞ր» դուրս կգա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս Էջմիածնում տեղի ունեցած արտառոց դեպքի փաստով մինչ այժմ քրեական գործ չի հարուցվել:

ArmLur.am-ի հետ զրույցում Քննչական կոմիտեից հայտնեցին, որ 10-օրյա ժամկետում դեպքին կտրվի իրավական գնահատական, իսկ  այժմ դեռ անցկացվում է քննություն:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Էջմիածնի մարզադպրոցի փոխտնօրեն Արամ Բեյբությանը պատանդ էր վերցրել մի շարք բնակիչների, սպառնացել էր և թույլ չէր տվել մեքենաներին շարժվել դեպի Երևան:

Հարց է առաջանում, ինչո՞ւ է ձգձգվում դեպքին իրավական գնահատական տալու պրոցեսը, ինչո՞ւ են Քննչական կոմիտեում հապաղում նման արարքին գնահատականներ տալուց, եթե փաստերն ինքին ակնառու են:




Լրահոս