Ովքեր են նորանշանակ դատավորները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Նախագահի 2016 թվականի հունիսի 16-ի հրամանագրի համաձայն՝ Աննա Մաթևոսյանը նշանակվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր, իսկ Կարեն Մարդանյանը՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

45c267cb-a1f2-400e-87ce-305c57f87b0a

Հունիսի 20-ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, Աննա Մաթևոսյանին և Կարեն Մարդանյանին ներկայացնելով համապատասխան դատարանների նախագահներին և դատավորներին, ընդգծել է նորանշանակ դատավորների մասնագիտական որակներն ու պատրաստվածությունը և հույս հայտնել, որ նրանք պատշաճ մակարդակով կիրականացնեն արդարադատություն՝ բարձր պահելով դատական իշխանության հեղինակությունը:

b30d85ec-7ec6-47e9-b8a1-2e41d528d690

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանի, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի և ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավար Շողեր Վարդանյանի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություններ է անցկացրել ինչպես Արաբկիր և Քանաքեռ-Զեյթունի, այնպես էլ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվել դատական համակարգի գործունեությանը վերաբերող առանցքային և ընթացիկ խնդիրներին:




Լրահոս