Ֆրանսիան` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, արդեն հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու պատրաստակամության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիանովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Օրելիա Բուշեն:
«ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կշարունակեն իրականացնել իրենց պարտականությունները և ջանքեր գործադրել փոխվստահության ամրապնդման և հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Ֆրանսիան` որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր, արդեն հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու պատրաստակամության մասին», -ասել է Բուշեն:
Նրա խոսքով` Ֆրանսիան ողջունում է հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ` ՍարգսյանՊուտին Ալիև հանդիպումը: «Հակամարտության խաղաղ կարգավորման հնարավոր է հասնել մշտական և անկեղծ երկխոսության միջոցով», -ասել է Բուշեն: