Պուտինը հրաժարվել է մեկնաբանել Ղարաբաղի մասին Ալիևի հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, թե իբր Հայաստանը համաձայնել է Ադրբեջանին փոխանցել Լեռնային Ղարաբաղի շրջանների մի մասը:

«Նախևառաջ, կարծում եմ, որ իմ պարտավորությունների մեջ չի մտնում մեկնաբանել իմ գործընկերների հայտարարությունները, այդ թվում Ադրբեջանի, Հայաստանի կամ այլ պետությունների ղեկավարների հայտարարությունները: Կարծում եմ, որ եթե դուք ցանկանում եք առավել խորը տեղեկություններ ստանալ, ապա պետք է դիմեք անմիջապես այս կամ այն հոդվածների հեղինակներին»,-ասել է Պուտինը՝ պատասխանելով Ադրբեջանի նախագահի հայտարարության մասին հայ լրագրողի հարցին:

Ընդ որում, ՌԴ նախագահը նշել է, որ «այդ բավականին բարդ աշխատանքի ընթացքում կիրառվում են դիվանագիտական բոլոր միջոցները, այդ թվում զանգվածային լրատվամիջոցների կիրառումը՝ որոշակի ձևակերպումների և հայտարարությունների համար»:




Լրահոս