Վահրամ Բաղդասարյանի ընտանիքն իրենով է արել Վանաձորի բռնցաքամարտի մարզադպրոցը. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ԱԺ նիստում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն առանձնակի ոգևորությամբ էր գովերգում 2015 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը: Պարզվում է՝ նրա ոգևորությունը նաև անձնական դրդապատճառներ է ունեցել:

2015 թ.-ի պետական բյուջեից 4 մլն 354 հազար դրամ է տրամադրվել Վանաձորի «Բաղդասարյան եղբայրներ» բռնցքամարտի մարզադպրոցին:

Ինչպես հաղորդում են թերթի աղբյուրները, այդ մարզադպրոցը պատկանում է Վահրամ Բաղդասարյանի ընտանիքին, ու պատահական չէ, որ կրում է նրանց անունը:

Մեր աղբյուրների վստահեցմամբ՝ ժամանակին այս մարզադպրոցը վերանորոգվել է պետական բյուջեի միջոցներով, և առաջարկ է եղել անվանել վանաձորցի հայտնի բռնցքամարտիկ, ԽՍՀՄ և Եվրոպայի չեմպիոն Սամսոն Խաչատրյանի անունով, բայց Բաղդասարյան եղբայրներն իրենցով են արել այն»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս