Խադիջա Իսմայիլովային մասամբ ներում է շնորհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովան համաներման տակ է հայտնվել՝  իր դեմ նախկին ընդդիմադիր Էլման Հասանովի հայցի գործով, փոխանցում է Contact.az-ը:

Լրագրողն ազատվել է 2500 մանաթ (1640 դոլար) տուգանքի վճարումից:

Նշվում է, որ Էլման Հասանովը՝ իրավապահների խորհրդով, հայց է ներկայացրել Իսմայիլովայի դեմ՝ կապված փաստաթղթերի հրապարակման հետ, որոնցում Հասանովը ներկայացվել է որպես Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության գործակալ: Սակայն ադրբեջանցի լրագրողի հրապարակած փաստաթղթերում Հասանովի անունը նշված չի եղել:

Այնուամենայնիվ, 2015թ. փետրվարին Բինագադինի դատարանը Իսմայիլովային դրամական տուգանքի էր դատապարտել:

2016թ. մայիսի 25-ին Ադրբեջանի Գերագույն դատարանը լրագրողի կալանավորման իրական ժամկետը՝ պայմանականով փոխարինելու մասին որոշում էր ընդունել:




Լրահոս