ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳՈՒՅՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն իր երեկվա նիստում մերժել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը, որով նրանք առաջարկում են փոփոխություններ կատարել ԽՍՀՄ խնայբանկի ավանդներին փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ օրենքում: Վարչապետ Տ. Սարգսյանը նիստին հայտարարել է, թե իրենք այդ ուղղությամբ քայլեր անում են. «Անհրաժեշտություն չկա առաջ ընկնել»: Նախագծի համահեղինակներից ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով վարչապետի դիրքորոշմանը, հայտարարեց. «Հերթական անգամ պիտի արձանագրեմ, որ ԲՀԿ անունն այս կառավարության վրա թողնում է նույն ազդեցությունը, ինչ հայտնի կենդանու վրա՝ կարմիր գույնը: Մեզ համար միանշանակ կանխատեսելի էր, որ մեր հերթական նախագիծը մերժվելու է: Սա հստակ քաղաքական մոտեցում է կառավարության կողմից ԲՀԿ-ի հանդեպ՝ իմպերատիվ կերպով, առանց որեւէ լուրջ հիմնավորման մերժել ցանկացած օրենսդրական առաջարկ, որը կներկայացնի մեր խմբակցությունը»:




Լրահոս