Այսօր Ռիչարդ Բախի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացի գրող, փիլիսոփա Ռիչարդ Բախը ծնվել է 1936թ. հունիսի 23-ին: Առավել հայտնի է իր «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» և «Պատրանքներ» ստեղծագործություններով:

Բախի ստեղծագործությունները ապացուցում են իր փիլիսոփայությունը ֆիզիկական սահմանների բացակայության և մահվան գաղափարի անէության մասին։ Բախը հայտնի է իր սիրով դեպի թռիչքը և իր գրեթե բոլոր ստեղծագործությունները վերաբերում են թռիչքին և կրում են փոխաբերական խորը ենթատեքստ։

2012 թ.-ի օգոստոսի վերջին Բախը ծանր վիրավորվել է՝ Վաշինգթոնի Ֆրայդեյ Հարբորում վայրէջք կատարելիս։




Լրահոս