ՀԺ.Նունե Եսայանի համերգը հարկատուների գրպանին արժեցել է 54,7 միլիոն դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Երեկ պարզ է դարձել, որ Անկախության հռչակման 22-րդ տարեդարձին նվիրված՝ ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանի համերգը հարկատուների գրպանին արժեցել է 54,7 միլիոն դրամ (մոտ 134 հազար ԱՄՆ դոլար)։ Ըստ “Փաստինֆո” գործակալության, այսքան գումար “Նուն” Եսայանե բարեգործական ՀԿ-ին Մշակույթի նախարարության միջոցով փոխանցվել է կառավարության պահուստային ֆոնդից։
 
Ծախսը բյուջեում ձևակերպված է որպես նվիրատվություն։ Կառավարության համապատասխան որոշման մեջ ասված է, որ նշված գումարով իրականացվել է “քաղաքացիական հասարակության տեղեկացվածության և հաղորդակցման բարձրացում արվեստի ոլորտումե։ Կառավարության կողմից Նունե Եսայանի հանդեպ չափազանց սիրալիր այս վերաբերմունքը նորություն չէ”,-գրում է թերթը։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս