ՍԴՀԿ գործերը լավ չեն. ինչ կապ ունի պառակտման հետ Տիգրան Սարգսյանը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Շուտով կլրանա հայ ավանդական կուսակցություններից մեկի՝ Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության ստեղծման 130-ամյակը, սակայն այդ կուսակցությունը 2009-ին տեղի ունեցած պառակտումից հետո ուշքի չի գալիս: Պառակտման ետեւում կուսակցության որոշ անդամներ տեսնում են նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, որն իր մասնակցությունն ունեցավ նաեւ մեկ այլ ավանդական՝ Ռամկավար-ազատական կուսակցության «քանդման» գործում:

Ժամանակ առաջ հրաժարական է տվել ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանը, որը ծագումով լիբանանցի է: Այս հրաժարականը հնաբնակ ՍԴՀԿ-ականները տարօրինակ են համարում, քանի որ կուսակցության պատմության մեջ եզակի դեպք է: Որպես կանոն, ատենապետի պաշտոնում միշտ ձգտում են վերընտրվել գործող ատենապետները: Թե ինչն է եղել Տիգրանյանի հրաժարականի պատճառը՝ գաղտնի է պահվում, միայն նշվում է, որ «պատճառն անձնական է»»:

Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում:




Լրահոս